Մբապեն առաջ է անցել Ռոնալդուից եւ Մեսիից տարեկան եկամուտով

11:09   18 սեպտեմբերի, 2022

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ կնքած երեք տարվա պայմանագրի շնորհիվ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն այս տարի կունենա 125 միլիոն դոլարի եկամուտ, որից 105 միլիոնը կստանա ՊՍԺ-ից, 20 միլիոնը՝ հովանավորներից, հաղորդում է Sportico-ն։

Ամենաբարձր եկամուտով ֆուտբոլիստների տասնյակի երկրորդ տեղում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 113 միլիոն դոլար (52 միլիոն աշխատավարձ + 60 միլիոն հովանավորներից)։

Երրորդը ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է՝ 110 միլիոն դոլար (62 միլիոն + 48 միլիոն)։

Տասնյակում են նաեւ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը՝  91 միլիոն (56 միլիոն + 35 միլիոն),

«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը՝ 39,5 միլիոն (24,5 միլիոն + 15 միլիոն),

Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը՝  31,3 միլիոն (28,6 միլիոն + 2,5 միլիոն),

Ճապոնիայի «Վիսել Կոբեի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինիեստան՝  30 միլիոն (23 միլիոն + 7 միլիոն),

Լոնդոնի «Չելսիի» անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը՝ 29,4 միլիոն (21,4 միլիոն + 8 միլիոն),

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն՝ 29 միլիոն (25,5 միլիոն + 3,5 միլիոն)

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 27,5 միլիոն (22 միլիոն + 5,5 միլիոն)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.