Ֆուտզալի Հայաստանի թիմի խաղացող․ Հավատում էինք մեր հաջողությանը և կարողացանք հաղթանակ կորզել

23:24   17 սեպտեմբերի, 2022

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Տյումենի» խաղացող Դենիս Նևեդրովը մեկնաբանել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ տարած 4:3 հաշվով հաղթանակը աշխարհի առաջնության ընտրական խաղում, փոխանցում է ՀՖՖ-ի կայքը։

«Շատ ծանր խաղ ստացվեց։ Հանդիպման սկզբնամասում երկու արագ գոլ բաց թողեցինք, այնուհետև կրճատեցինք հաշվի տարբերությունը, խփեցինք երկրորդ գոլը։ Մինչև վերջին վայրկյանները պայքարեցինք, հավատում էինք մեր հաջողությանը և կարողացանք հաղթանակ կորզել։

Անչափ ուրախ ենք հաղթանակի կապակցությամբ։ Սա դեռ առաջին փոքր քայլն է, ամեն ինչ դեռ առջևում է։

Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականը ուժեղ թիմ է, բավականին ուժեղ ֆուտբոլիստներ ունի և լավ է խաղում պաշտպանությունում։ Մենք կարողացանք գերազանցել իրենց արագության և տեմպի շնորհիվ։ Երևում էր, որ խաղի վերջնամասում մրցակցի ֆուտբոլիստները բավական հոգնել էին։

Շատ ուրախ եմ, որ գոլի հեղիանակ դարձա, սակայն այդ գոլի համար աշխատեց ամբողջ թիմը, և մենք հաղթել ենք բոլորս միասին»,- ասել է Դենիս Նևեդրովը:

Երրորդ խմբում Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի թիմի հետ ընդգրկված է նաեւ Չեխիայի հավաքականը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։