«Տոտենհեմի» տպավորիչ հաղթանակը՝ 6:2 (տեսանյութ)

22:26   17 սեպտեմբերի, 2022

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» տանը մրցեց «Լեսթեր Սիթիի» հետ։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը տպավորիչ հաղթանակ տարավ 6:2 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։ Աչքի ընկան նաեւ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, անգլիացի պաշտպան Էրիկ Դայերը եւ ուրուգվայցի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը։

«Տոտենհեմը» 17 միավորով հավասարվեց առաջատար «Մանչեսթեր Սիթիին» եւ երկրորդն է, «Լեսթեր Սիթին» վերջինն է՝ 1 միավոր։

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Տոտենհեմ» - «Լեսթեր Սիթի»՝ 6:2 (տեսանյութ)

Հարի Քեյն, 8, Էրիկ Դայեր, 21, Ռոդրիգո Բենտանկուր, 47, Սոն Հին Մին 73, 84  86 - Յուրի Տիլեմանս, 6, 11մ, Ջեյմս Մեդիսոն, 41



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։