«Ֆուլհեմի» եւ «Աստոն Վիլայի» հաղթանակները (տեսանյութ)

01:02   17 սեպտեմբերի, 2022

Մեկնարկեց ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 8-րդ տուրը։

Լոնդոնի «Ֆուլհեմը» հյուրընկալվեց «Նոթինգեմ Ֆորեսթին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

«Ֆուլհեմը» 11 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, «Նոթինգեմ Ֆորեսթը» նախավերջինն է՝ 4 միավոր։

«Աստոն Վիլան» տանը մրցեց «Սաութհեմթոնի» հետ եւ հաղթեց նվազագույն հաշվով։ Անգլիացի Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմին հաղթանակ բերեց անգլիացի կիսապաշտպան Ջեյքոբ Ռեմսիի գոլը։

«Սաութհեմփթոնը» 7 միավորով 12-րդն է, «Աստոն Վիլան» ունի նույնքան միավոր եւ 13-րդն է։ 

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Սաութհեմփթոն»՝ 1:0 (տեսանյութ)

 Ջեյքոբ Ռեմսի, 41

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Ֆուլհեմ»` 2:3 (տեսանյութ)

Տայվո Ավոնիյի, 11, Լյուիս Օ’Բրայեն, 77  - Քենի Տետե, 54, Ժոաու Պալինյա, 57, Հարիսոն Ռիդ, 60



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։