ԱԱ. Հրայր Ալիխանյանը պարտվեց 1/8 եզրափակիչում

15:35   16 սեպտեմբերի, 2022

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Մ23 Եվրոպայի փոխչեմպիոն, Մ23 աշխարհի բրոնզե մեդալակիր Հրայր Ալիխանյանը չկարողացավ հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը։

74 կց քաշայինների պայքարում Ալիխանյանը տուշեով պարտվեց աշխարհի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, սերբ Հետիկ Ցաբոլովին։

Ալիխանյանը մեկնարկել էր 1/16 եզրափակիչից,  որտեղ 7:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Մ23 աշխարհի փոչխեմպիոն, ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլովի նկատմամբ:

Սեպտեմբերի 16-ին պայքարի մեջ մտած Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը լքեց պայքարը, քանի որ մեկնարկային գոտեմարտում նրան հաղթած Եվրոպայի գործող չեմպիոն, Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովը պարտվեց։

Երեկոյան մրցահերթում Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։  Մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն վրացի Զուրաբի Յակոբիշվիլին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։