ԱԱ. Արման Անդրեասյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

13:55   16 սեպտեմբերի, 2022

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 15-ին պայքարի մեջ մտած Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում եւ բրոնզե մեդալի համար գոտեմարտի իրավունք ստացավ:

70 կգ քաշայինների սփոփիչ գոտեմարտում Անդրեասյանը 3:1 հաշվով հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Քեվին Քրիստոֆեր Հենկելին:

Անդրեասյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 6:2 հաշվով հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Ջանլուդա Տալամոյին։ Քառորդ եզրափակիչում 0:5 հաշվով պարտվել էր ԱՄՆ ներկայացուցիչ Զեին Ալեն Ռեդերֆորդին: Ամերիկացի ըմբիշը դուրս էր եկել եզրափակիչ եւ Արման Անդրեասյանին սփոփիչ գոտեմարտի իրավունք տվել:

Երեկոյան մրցահերթում Եվրոպայի փոխչեմպիոնը աշխարհի առաջնության բրոնզե մեդալը կվիճարկի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն վրացի Զուրաբի Յակոբիշվիլիի հետ: Նախորդ անգամ Անդրեասյանն ու Յակոբիշվիլին հանդիպել էին Եվրոպայի առաջնության եզրափակիչում, որտեղ Արման Անդրեասյանը պարտվել էր 1:2 հաշվով:

Սեպտեմբերի 16-ին երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում:

57 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում Խնձրցյանը մրցեց Եվրոպայի գործող չեմպիոն, Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի հետ: Հայ ըմբիշը մինչեւ վերջին վայրկյանները հաղթում էր 5:4 հաշվով, սակայն վերջին պահին մրցակիցը երկու միավոր ավելացրեց իր հաշվին: Հաբեթնակ Կուրղինյանը բողոքարկեց գորգի մրցավարի որոշումը, բայց մրցավարները չբավարարեցի: Խնձրցյանը պարտվեց 6:7  հաշվով:

Երկրորդ մրցումային օրը պայրքաը կսկսի նաեւ Մ23 Եվրոպայի փոխչեմպիոն է, Մ23 աշխարհի բրոնզե մեդալակիր Հրայր Ալիխանյանը, մեկնարկային 1/16 եզրափակիչում կմրցի Մ23 աշխարհի փոչխեմպիոն ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլովի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։