Եղիշե Մելիքյանի հետխաղային ասուլիսը (տեսանյութ)

02:17   16 սեպտեմբերի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի խաղում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանին» 2:0 հաշվով հաղթելուց հետո մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հաղթանակը նվիրում են հայ զինվորին։

H խմբում «Փյունիկը» 3 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Առաջատարը շվեյցարական «Բազելն» է, որը նվազագույն հաշվով հաղթեց Լիտվայի «Ժալգիրիսին» եւ ունի 6 միավոր։

Հոկտեմբերի 6-ին անցկացվելիք երրորդ տուրում «Փյունիկը» կընդունի «Ժալգիրիսին»։

Կոնֆերենցիաների լիգա, H խումբ, երկրորդ տուր

«Փյունիկ» - «Սլովան»՝ 2:0

Արտակ Դաշյան, 35, Յուսուֆ Օտուբանջո,  37

«Ժալգիրիս» - «Բազել»՝ 0:1

Անդի Զեքիրի,  62

Մրցաշարային դրություն․ «Բազել»՝ 6, «Փյունիկ»՝ 3, «Ժալգիրիս»՝ 1, «Սլովան»՝ 1։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։