ԱԱ. Արման Անդրեասյանը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստացավ

20:13   15 սեպտեմբերի, 2022

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Արման Անդրեասյանը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստացավ։

70 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում նրան հաղթած ԱՄՆ ներկայացուցիչ Զեին Ալեն Ռեդերֆորդը դուրս եկավ եզրափակիչ եւ Արման Անդրեասյանին սփոփիչ գոտեմարտի իրավունք տվեց։

Անդրեասյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 6:2 հաշվով հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Ջանլուդա Տալամոյին։ Քառորդ եզրափակիչում 0:5 հաշվով պարտվել էր ամերիկացի ըմբիշին։

Արման Անդրեասյանը մեկ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Մ23 աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիրը  Արման Ավագյանը (79 կգ) մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվեց 1/8 եզրափակիչում։  Ավագյանը լքել է պայքարը, քանի որ նրան հաղթած ճապոնացի Դաիչի Տակատանիին պարտվել է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։