Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկի» մեկնարկային կազմը

19:24   15 սեպտեմբերի, 2022

Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» սեպտեմբերի 15-ին Երեւանում կընդունի Սլովակիայի չեմպիոն «Սլովանին»։

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը։

«Փյունիկ»․ Դավիթ Յուրչենկո, Սերգեյ Վակուլենկո, Ալեքսանդր Գոնսալես, Անտոն Բրատկով, Ալեքսանդր Միլկովիչ, Եվգենի Կոչուկ, Արտակ Դաշյան, Ալեքսանդր Կարապետյան, Յուսուֆ Օտուբանջո, Միխայիլ Կովալենկո, Հովհաննես Հարությունյան։

«Սլովանի» մեկնարկային կազմում ընդգրկված է նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

«Փյունիկ» - «Սլովան» հանդիպումը կմեկնարկի 20:45-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։