Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» կընդունի «Սլովանին», օրվա հանդիպումները

16:19   15 սեպտեմբերի, 2022

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում սեպտեմբերի 15-ին տեղի կունենան երկրորդ տուրի հանդիպումները։

H խմբում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» կընդունի Սլովակիայի չեմպիոն «Սլովան Բրատիսլավային», որի կազմում հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

Առաջին տուրում «Փյունիկը» 1:3 հաշվով պարտվել էր շվեյցարական «Բազելին», «Սլովանը» 1:1 հաշվով ոչ ոքի էր խաղացել Լիտվայի «Ժալգիրիսի» հետ։

Կոնֆերենցիաների լիգա, երկրորդ տուր

H խումբ

«Փյունիկ» - «Սլովան Բրատիսլավա»` 20:45

«Ժալգիրիս» - «Բազել»` 20:45

A խումբ

«Իստանբուլ Բաշակշեհիր» - «Ֆիորենտինա»`23:00 (Երեւանի ժամանակ)

 ՌՖՇ - «Հարթս»`23:00

B խումբ

«Ստյաուա» - «Անդերլեխտ»` 23:00

«Սիլկեբորգ» - «Վեստ Հեմ»` 23:00

C խումբ

«Հապոել» - «Վիլյառեալ»` 23:00

«Լեխ» - «Աուստրիա»` 23:00

D խումբ

«Պարտիզան» - «Նիցա»` 23:00

«Քյոլն» - «Սլովացկո»`23:00

E խումբ

«Ապոլոն» - «Դնեպր-1»` 20:45

«ԱԶ Ալկմար» - «Վադուց»` 20:45

F խումբ

«Յուրգորդեն» - «Մյոլդե»` 20:45

«Գենտ» - «Շեմռոք Ռովերս»`20:45

G խումբ

«Սլավիա Պրահա» - «Բալկանի»` 20:45

 «ՉՖՌ Կլուժ» - «Սիվասսպոր»` 20:45



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։