13:18 14 սեպտեմբերի, 2022Մյունխենում թալանել են Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերի առանձնատունը, հաղորդում է Bild-ը։
Հանցագործները առանձնատունը թալանել են Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի «Բավարիա» - «Բարսելոնա» (2:0) հանդիպման ժամանակ։
Ոստիկանությունում հաստատել են դեպքը։ Առանձնատնից տարել են կանխիկ գումար եւ ավելի քան 1 միլիոն եվրոյի ոսկեղեն։
Հանցագործներին հաջողվել է անարգել հեռանալ։ Ոստիկանությունը սկսել է հետաքննություն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.