00:57 14 սեպտեմբերի, 2022Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումները A, B, C եւ D խմբերում ընդգրկված թիմերի մասնակցությամբ։
A խմբում «Լիվերպուլն» ընդունեց Ամստերդամի «Այաքսին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի եւ կամերունցի պաշտպան Ժոել Մատիպի գոլերի շնորհիվ:
Խմբի մյուս հանդիպումը շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» եւ իտալական «Նապոլիի» միջեւ տեղի կունենա սեպտեմբերի 14-ին։
«Լիվերպուլն» ու «Այաքսն» ունեն 3-ական միավոր եւ երկրորդ ու երրորդ տեղերում են։
B խմբում գերմանական «Բայերը» 2:0 հաշվով ուժեղ էր Մադրիդի «Աթլետիկոյից», բելգիական «Բրյուգեն» 4:0 հաշվով պարտության մատնեց պորտուգալական «Պորտուին»։
«Բրյուգեն» 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
C խմբում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տանը մրցեց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։
Ավելի վաղ Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվել էր Չեխիայի չեմպիոն «Վիկտորիա Պլզենին» եւ առավելության հասել 2:0 հաշվով։
C խմբում «Բավարիան» 6 միավորով առաջատարն է։ «Բարսելոնան» ու «Ինտերն» ունեն 3-ական միավոր։
D խմբում ֆրանսիական «Մարսելն» ընդունեց գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։
Այս խմբում ավելի վաղ պորտուգալական «Սպորտինգը» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթել էր Լոնդոնի «Տոտենհեմին»։
«Սպորտինգը» 6 միավորով խմբի առաջատարն է։ «Տոտենհեմը» 3 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղում ընթացող «Այնտրախտը»։
Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր
A խումբ
«Լիվերպուլ» - «Այաքս»՝ 2:1 (տեսանյութ)
Մոհամեդ Սալահ, 17, Ժոել Մատիպ, 89 - Մոհամեդ Կուդուս, 27
Սեպտեմբերի 14
«Գլազգո Ռեյնջերս» - «Նապոլի»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
Մրցաշարային դրություն․ «Նապոլի»՝ 3 (1 խաղ), «Լիվերպուլ»՝ 3, «Այաքս»՝ 3 միավոր, «Գլազգո Ռեյնջերս» (1 խաղ)՝ 0։
B խումբ
«Բայեր» - «Աթլետիկո»՝ 2:0 (տեսանյութ)
Ռոբերտ Անդրիխ, 84, Մուսա Դիաբի, 87
«Պորտու» - «Բրյուգե»՝ 0:4
Ֆերան Ժուտլա, 15, 11մ, Կամալ Սովա, 47, Անդրեաս Սկով Օլսոն, 52, Անտոնիո Նուսա, 89
Մրցաշարային դրություն․ «Բրյուգե»՝ 6, «Բայեր»՝ 3, «Աթլետիկո»՝ 3 միավոր, «Պորտու»՝ 0:
C խումբ
«Բավարիա» - «Բարսելոնա»՝ 2։0 (տեսանյութ)
Լուկաս Էրնանդես, 50, Լերոյ Սանե, 54
«Վիկտորիա Պլզեն» - «Ինտեր»՝ 0:2 (տեսանյութ)
Էդին Ջեկո, 20, Դենզել Դյումֆրիս, 71
Հեռացում՝ Պավել Բուխա («Վիկտորիա Պլզեն»), 61
Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 6, «Բարսելոնա»՝ 3 միավոր, «Ինտեր»՝ 3, «Վիկտորիա Պլզեն»՝ 0։
D խումբ
«Մարսել» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 0:1
Իեսպեր Լինդստրյոմ, 43
«Սպորտինգ» - «Տոտենհեմ»՝ 2:0 (տեսանյութ)
Պաուլինյո, 90, Արթուր Գոմես, 90+3
Մրցաշարային դրություն․ «Սպորտինգ»՝ 6 միավոր, «Տոտենհեմ»՝ 3, «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 3, «Մարսել»՝ 0։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.