«Ռոմայի» հաղթանակը, Դիբալայի եւ Աբրահամի գոլերը (ֆոտո, վիդեո)

00:40   13 սեպտեմբերի, 2022

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Էմպոլիին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի եւ անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամի գոլերը։

«Ռոման» 13 միավորով հավասարվեց չորրորդ տեղում ընթացող «Ուդինեզեին» եւ 5-րդն է։ «Էմպոլին» 16-րդն է՝ 4 միավոր։ Առաջատարներ «Նապոլին», «Ատալանտան» ու «Միլանն» ունեն 14-ական միավոր։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Էմպոլի» - «Ռոմա»՝ 1:2 (տեսանյութ)

Ֆիլիպո Բանդինելի, 43 -  Պաուլո Դիբալա, 17, Թեմի Աբրահամ, 71

Չիրացրած 11մ՝ Լորենցո Պելեգրինի («Ռոմա»), 77

Հեռացում՝ Ժան-Դանիել Ակպա Ակպրո, («Էմպոլի»),  87



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։