ATP․ Լավագույն տասնյակը

13:32   12 սեպտեմբերի, 2022

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Առաջին անգամ առաջին տեղում է ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող, 19-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասը, որը դարձավ ամենաերիտասարդ առաջին ռակետը պատմության մեջ։

Առաջին անգամ երկրորդ տեղ է բարձրացել US Open-ի եզրափակիչում Ալկարասին պարտված նորվեգացի Կասպեր Ռուուդը։

Նախկին առաջին ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը իջել է չորրորդ տեղ։

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը 31-րդ տեղից բարձրացել է 18-րդ տեղ։

FedEx ATP Rankings. սեպտեմբերի 12

1 (4)․     Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 6740

2 (7)․     Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 5850

3 (3)․     Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 5810

4 (1)․     Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 5065

5 (2)․     Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 5040

6 (5)․     Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 4810

7 (6)․     Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 3570

8 (8)․     Քեմերոն Նորի (Մեծ Բրիտանիա)՝ 3550

9 (9)․     Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 3390

10 (10)․ Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան)՝ 3355



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։