«Բետիսն» ուժեղ էր «Վիլյառեալից» եւ 1 միավոր է հետ «Բարսելոնայից» (տեսանյութ)

00:58   12 սեպտեմբերի, 2022

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Բետիսն» ընդունեց «Վիլյառեալին» եւ պարտության մատնեց նվազագույն հաշվով։

Չիլիացի Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմին հաղթանակ բերեց իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Սանչեսի գոլը 61-րդ րոպեին։

«Բետիսը» 12 միավորով բարձրացավ երրորդ տեղ եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից»։ «Վիլյառեալը» չորրորդն է՝ 10 միավոր։ Առաջատար «Ռեալը» տարել է 5 հաղթանակ։

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բետիս» - «Վիլյառեալ»՝ 1:0 (տեսանյութ)

Ռոդրի Սանչես, 61



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։