Մալխաս Ամոյանի պարգեւատրումը աշխարհի առաջնությունում (տեսանյութ)

23:34   11 սեպտեմբերի, 2022

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի «Ստարկ» մարզապալատում տեղի ունեցավ հունահռոմական ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշայինների պարգեւատրման արարողությունը (տեսանյութ): 23-ամյա Մալխաս Ամոյանը պարգեւատրվեց բրոնզե մեդալով:

Այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մահմուդովը, արծաթե մեդալակիր՝ Զոլտան Լեւայի( Հունգարիա), երկրորդ բրոնզե մեդալը նվաճեց Յունուս Էմրե Բաշարը (Թուրքիա):

Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7:1 հաշվով հաղթել էր աշխարհի չեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշին:

Հիշեցնենք, որ մեկնարկային գոտեմարտում Եվրոպայի գործող չեմպիոնը պարտվել էր հունգարացի Լեւային: Երկու սփոփիչ գոտեմարտերում հաղթելուց հետո Ամոյանն իրավունք էր ստացել բրոնզե մեդալի համար գոտեմարտ անցկացնել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։