Մադրիդի «Ռեալի» կամային հաղթանակը (տեսանյութ)

17:55   11 սեպտեմբերի, 2022

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» Մադրիդում ընդունեց «Մալյորկային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 4:1 հաշվով։

Հյուրերը 35-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը ալբանացի հարձակվող Վեդատ Մուրիկիի գոլի շնորհիվ։

Արքայական թիմը պատասխան գոլը խփեց առաջին խաղակեսի ավելացված ժամանակում։ Աչքի ընկավ ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։

73-րդ րոպեին «Ռեալին» առաջ մղեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի գոլը։

89-րդ րոպեին հաշիվը 3:1 դարձրեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։

Ավելցված ժամանակում դաշտի տերերի չորրորդ գոլը խփեց Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը։

«Ռեալը» 5 հաղթանակից հետո 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից»։ «Մալյորկան» 13-րդն է՝ 5 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ռեալ» - «Մալյորկա»՝ 4:1 (տեսանյութ)

Ֆեդերիկո Վալվերդե, 45+3, Վինիսիուս Ժունիոր, 73, Ռոդրիգո, 89,  Անտոնի Ռյուդիգեր, 90+3  -  Վեդատ Մուրիկի, 35



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։