«Ատալանտան» ոչ ոքի խաղաց «Կրեմոնեզեի» հետ եւ հավասարվեց առաջատարներին (տեսանյութ)

16:24   11 սեպտեմբերի, 2022

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Ատալանտան» ընդունեց «Կրեմոնեզեին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1։

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ Թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը բացեց հաշիվը 74-րդ րոպեին։ Սակայն արդեն 5 րոպե անց «Կրեմոնեզեի» իտալացի պաշտպան Էմանուելե Վալերին վերականգնեց հավասարությունը։

«Ատալանտան» 14 միավորով հավասարվեց «Նապոլիին» ու չեմպիոն «Միլանին» եւ երկրորդն է։ Առաջին տեղում է «Նապոլին» է։ «Կրեմոնեզեն» 18-րդն է՝ 2 միավոր։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ատալանատա» - «Կրեմոնեզե»՝ 1:1 (տեսանյութ)

Մերիհ Դեմիրալ, 74  -  Էմանուելե Վալերի, 79



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։