00:57 11 սեպտեմբերի, 2022Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Աթլետիկոն» Մադրիդում ընդունեց Վիգոյի «Սելտային»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 4:1 հաշվով։
«Աթլետիկոյից» աչքի ընկան արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան, արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլը եւ բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոն։ Գրանցվեց նաեւ մեկ ինքնագոլ մադրիդյան թիմի օգտին։
«Աթլետիկոն» 10 միավորով հավասարվեց երրորդ տեղում ընթացող «Վիլյառեալին» եւ չորրորդն է։ «Սելտան» 11-րդն է՝ 7 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Սելտա»՝ 4:1 (տեսանյութ)
Անխել Կոռեա, 9, Ռոդրիգո Դե Պաուլ, 50, Յանիկ Կարասկո, 66, Ունայ Նունիես, 82, ինքնագոլ - Գաբրիել Վեյգա, 71
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.