«Սեւիլիան» հաղթեց Բարսելոնայում (տեսանյութ)

20:17   10 սեպտեմբերի, 2022

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Սեւիլիան» Բարսելոնայում հյուրընկալվեց «Էսպանյոլին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի պաշտպան Խոսե Անխել Կարմոնան, աչքի ընկավ նաեւ արգենտինացի կիսապաշտպան Էրիկ Լամելան, որը խաղի հաշիվը բացել էր առաջին րոպեին, իսկ 84-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց։ Գոլային փոխանցումը Լամելային կատարել էր Կարմոնան։

«Սեւիլիան» 4 միավորով 15-րդն է, «Էսպանյոլն» ունի նույնքան միավոր եւ 16-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Էսպանյոլ» - «Սեւիլիա»՝ 2:3 (տեսանյութ)

Խոսելու, 45+4, 11մ, Մարտին Բրեյթուեյթ, 62 - Էրիկ Լամելա, 1, Խոսե Անխել Կարմոնա, 26, 45

Հեռացում՝ Էրիկ Լամելա («Սեւիլիա»), 84, երկրորդ դեղին քարտ

«Կադիս» - «Բարսելոնա»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)

«Աթլետիկո Մադրիդ» - «Սելտա»՝ 23:00



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։