17:18 10 սեպտեմբերի, 2022Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել համագործակցությունը թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, հաղորդում է Marca-ն։
2021 թվականին նա Արքայական ակումբի հետ կնքել էր 3 տարվա պայմանագիր։ Նշվում է, որ 63-ամյա մասնագետը մեծ հեղինակություն ունի թիմում, ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը նույնպես գոհ է Անչելոտիի աշխատանքից եւ շատ լավ հարաբերություններ ունի նրա հետ։
Իսպանիայի ընթացիկ առաջնության 4 խաղից հետո «Ռեալը» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.