Եղիշե Մելիքյան․ «Բազելը» շատ «կեղտոտ» հաղթանակ տարավ, շատ «նագլի» պահեցին իրենց

14:09   9 սեպտեմբերի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ասուլիսում մեկնաբանել է շվեյցարական «Բազելից» կրած 1:3 հաշվով պարտությունը Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում։

«Թիմն ունի մակարդակ, «Բազելը» լուրջ ակումբ է, լուրջ թիմ է, բայց ես հիասթափված եմ նրանց պահվածքից։

Կան արդար խաղի կանոններ, որոնք պարտավոր էին օգտագործել, բայց շատ «նագլի» պահեցին իրենց, դրա համար մենք Հայաստանում սպասում ենք նրանց եւ «նագլի» պատասխանը կտանք։

Շատ «կեղտոտ» հաղթանակ տարան, ֆուտբոլային լեզվով՝ կեղտոտ հաղթանակ, որի պատասխանը կտանք Հայաստանում։

Մենք խաղացինք 5-3-2 դասավորությամբ։ Առաջին խաղակեսում 1:1 հաշվով խաղալուց հետո հանդերձարանում խոսեցինք, փոխեցինք սխեման 5-4-1, բայց երկրորդ գոլը անարդար գոլ էր, մեր ծրագրերը խառնեց։ Վերջում ավելի ագրեսիվ գնացինք առաջ, ունեինք հնարավորություններ, բայց չստացվեց գոլ խփել։ Թիմային խաղը լավն էր, կային անհատական սխալներ»,- ասել է Եղիշե Մելիքյանը։

«Բազելի» երկրորդ գոլի դրվագում «Փյունիկի» ֆուտբոլիստներից մեկը վնասվածք էր ստացել եւ բուժօգնության կարիք ուներ։

Երկրորդ տուրում «Փյունիկը» սեպտեմբերի 15-ին կընդունի «Սլովանին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։