Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» պարտվեց «Բազելին»

00:51   9 սեպտեմբերի, 2022

Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Շվեյցարիայում հյուրընկալվեց «Բազելին»։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:3 հաշվով։

23-րդ րոպեին դաշտի տերերը ստացան 11-մետրանոցի հնարավորություն։ Այն արդյունավետ իրացրեց շվեյցարացի կիսապաշտպան Դարիան Մալեսը։

4 րոպե անց հավասարությունը վերականգնեց «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը։

Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ «Բազելի»  հոլանդացի կիսապաշտպան Վաուտեր Բյուրգերը։

Նույն խմբում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանն» ընդունեց Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0:0:

«Սլովանի» մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց 68-րդ րոպեին։

Երկրորդ տուրում «Փյունիկը» սեպտեմբերի 15-ին կընդունի «Սլովանին»։

Կոնֆերենցիաների լիգա, առաջին տուր

H խումբ

«Բազել» - «Փյունիկ»` 3:1

Դարիան Մալես, 23, 11, Վաուտեր Բյուրգեր, 54, 76 - Արտակ Դաշյան, 27

«Սլովան Բրատիսլավա» - «Ժալգիրիս»` 0:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։