«Քյոլնը» ոչ ոքի խաղաց «Նիցայի» հետ, Ադամյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

00:11   9 սեպտեմբերի, 2022

Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում ֆրանսիական «Նիցան» ընդունեց գերմանական «Քյոլնին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1 (տեսանյութ):

19-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Քյոլնի» գերմանացի հարձակվող Շտեֆեն Տիգեսը։

62-րդ րոպեին «Նիցան» կարողացավ 11-մետրանոցից խփել պատասխան գոլը։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 56-րդ րոպեին։

Հանդիպումը մեկնարկել էր նախատեսվածից մի քանի րոպե ուշ երկրպագուների անկարգությունների պատճառով։

Խմբի մյուս խաղում չեխական «Սլովացկոն» ու սերբական «Պարտիզանը» խաղացին ոչ ոքի՝ 3:3

Կոնֆերենցիաների լիգա, առաջին տուր

D խումբ

«Նիցա» - «Քյոլն»` 1:1

«Սլովացկո» - «Պարտիզան»`3:3



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։