Եվրոպայի լիգա․ «Արսենալը» մեկնարկեց հաղթանակով, «Ռոման» պարտվեց (տեսանյութ)

22:44   8 սեպտեմբերի, 2022

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մեկնարկեց խմբային մրցաշարը։ Լոնդոնի «Արսենալն» առաջին տուրում հյուրընկալվեց շվեյցարական «Ցյուրիխին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով բրազիլացի հարձակվող Մարկինյոսի եւ անգլիացի հարձակվող Էդի Նկետիայի գոլերի շնորհիվ։

Իտալական «Ռոման» Բուլղարիայում մրցեց «Լուդոգորեցի» հետ եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

Եվրոպայի լիգա, առաջին տուր

A խումբ

«Ցյուրիխ» - «Արսենալ»՝ 1:2 (տեսանյութ)

«ՊՍՎ Էյնդհովեն» - «Բուդյո-Գլիմտ»`1:1

B խումբ

«Ֆեներբահչե» - «Դինամո Կիեւ»` 2:1

«ԱԵԿ Լառնակա» - «Ռեն»` 1:2

C խումբ

«Լուդոգորեց» - «Ռոմա»` 2:1 (տեսանյութ)

«ՀԻԿ Հելսինկի» - «Բետիս»` 0:2

D խումբ

«Ունիոն Բեռլին» - «Յունիոն Սենտ-Ժիլուա»` 0:1

«Մալմյո» - «Բրագա»` 0:2

E խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ Սոսիեդադ»` 23:00 (Երեւանի ժամանակ)

«Օմոնիա» - «Շերիֆ»` 23:00

F խումբ

«Լացիո» - «Ֆեյենորդ»` 23:00

«Շտուրմ» - «Միդտյուլանդ»` 23:00

G խումբ

«Նանտ» - «Օլիմպիակոս»` 23:00

«Ֆրայբուրգ» - «Քարաբագ»` 23:00

H խումբ

«Ցրվենա Զվեզդա» - «Մոնակո»` 23:00  

«Ֆերենցվարոշ» - «Տրաբզոնսպոր»` 23:00



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։