Չեմպիոնների լիգա․ Ռոբերտ Լեւանդովսկին՝ շաբաթվա լավագույն խաղացող

20:22   8 սեպտեմբերի, 2022

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Քվեարկությունն անցկացվել է ՈւԵՖԱ-ի կայքում։

34-ամյա լեհ ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել չեխական «Վիկտորիա Պլզենի» դեմ խաղում (5:1)։

Երկրորդ տեղում է Կիլիան Մբապեն (ՊՍԺ), երրորդ տեղում՝ Պյոտր Զելինսկին («Նապոլի), չորրորդ տեղում՝ Լերոյ Սանեն («Բավարիա»)։

ՊՍԺ-ն Մբապեի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթել էր Թուրինի «Յուվենտուսին», Զելինսկին երկու գոլ էր խփել անգլիական «Լիվերպուլին», «Նապոլին» հաղթել էր 4:1 հաշվով, Սանեն մեկ գոլ էր խփել Միլանի «Ինտերին», «Բավարիան» հաղթել էր 2:0 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։