ՉԼ․ Կիլիան Մբապեի գոլը լավագույնն է ճանաչվել

18:46   8 սեպտեմբերի, 2022

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն գոլ է ճանաչվել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի գոլը Թուրինի «Յուվենտուսի» դեմ տնային խաղում (2:1)։ Բրազիլացի հարձակվող Նեյմարի փոխանցումից հետո Մբապեն խաղի հաշիվը բացել էր 5-րդ րոպեին։

Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Ֆերան Տորեսի գոլը չեխական «Վիկտորիա Պլզենի» դեմ խաղում (5:1)։ Երրորդ տեղում է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Լերոյ Սանեի գոլը Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» հետ դիմակայությունում (2:0)։ Չորրորդը պորտուգալական «Բենֆիկայի» իսպանացի պաշտպան Ալեքս Գրիմալդոյի գոլը իսրայելական «Մաքաբիի» դեմ խաղում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։