Ժիրայր Շաղոյանը տեղափոխվեց Սոֆիայի ԲԿՄԱ

16:56   6 սեպտեմբերի, 2022

Հայաստանի հավաքականի խաղացող Ժիրայր Շաղոյանը կարիերան կշարունակի Բուլղարիայում։ 21-ամյա եզրային կիսապաշտպանը Երեւանի «Արարատ-Արմենիայից» տեղափոխվեց Սոֆիայի ԲԿՄԱ, հաղորդում է բուլղարական ակումբի մամուլի ծառայությունը։

Անցած մրցաշրջանը Ժիրայր Շաղոյանը վարձակալությամբ անցկացրել էր Երեւանի ԲԿՄԱ-ում։

Transfermarkt-ը Ժիրայր Շաղոյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 250 հազար եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։