Ռոնալդուն 20 տարում առաջին անգամ կխաղա ԵԼ-ում․ «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը

12:46   6 սեպտեմբերի, 2022

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 20 տարում առաջին անգամ հանդես կգա Եվրոպայի լիգայում։

Նախորդ անգամ Ռոնալդուն այս մրցաշարում հայտավորված է եղել 2002-2003 թվականներին Լիսաբոնի «Սպորտինգի» կազմում։ Այն ժամանակ մրցաշարը կոչվում էր ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկություն։

«Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը Եվրոպայի լիգայում

Դարպասապահներ․ Դե Խեա, Դուբրավկա, Հիթոն։

Պաշտպաններ․ Դալո, Լինդելյոֆ, Մագուայր, Մալասիա, Մարտինես, Շոու, Տուանզեբե, Վարան, Վան-Բիսակա։

Կիսապաշտպաններ․ Կազեմիրո, Էրիկսեն, Ֆերնանդեշ, Ֆրեդ, Մաքթոմինայ, Պելիստրի, Սանչո, Վան դե Բեկ։

Հարձակվողներ․ Անտոնի, Գարնաչո, Մարտիալ, Ռեշֆորդ, Ռոնալդու։

Խմբային փուլում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցները կլինեն «Օմոնիան», «Շերիֆը» եւ «Ռեալ Սոսիեդադը»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։