Չեմպիոնների լիգա․ «Բավարիայի» հայտացուցակը

22:02   5 սեպտեմբերի, 2022

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ներկայացրել է կազմը, որը կմասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարին։

«Բավարիա»

Դարպասապահներ․ Մանուել Նոյեր, Սվեն Ուլռայխ։

Պաշտպաններ․ Դայո Ուպամեկանո, Մատեյս Դե Լիգտ, Բենժամեն Պավար, Բունա Սառ, Լուկաս Էրնանդես, Նուսեր Մազրաուի, Յոսիպ Ստանիշիչ։

Կիսապաշտպաններ․ Ջոշուա Կիմիխ, Լեոն Գորեցկա, Լերոյ Սանե, Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգ, Պաուլ Վաներ, Մարսել Զաբիտցեր, Ալֆոնսո Դեւիս, Ռայան Գրավենբերխ, Ջամալ Մուսիալա։

Հարձակվողներ․ Սերժ Գնաբրի, Քինգսլի Քոման, Սադիո Մանե, Թոմաս Մյուլեր, Մատիս Տել։

Խմբային մրցաշարի առաջին տուրում «Բավարիան» սեպտեմբերի 7-ին Միլանում կհյուրընկալվի Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին»։ C խմբում են ընդգրկված նաեւ Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» եւ Չեխիայի չեմպիոն «Վիկտորիա Պլզենը»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։