US Open. Մեդվեդեւը պարտվեց եւ կզրկվի առաջին ռակետի կարգավիճակից, Խաչանովը քառորդ եզրափակիչում է

09:28   5 սեպտեմբերի, 2022

Աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդեւը պարտություն կրեց ԱՄՆ-ի բաց առաջնության չորրորդ շրջանում։ Անցած տարի այս մրցաշարի հաղթողի կոչումը նվաճած ռուսաստանցի թենիսիստը չկարողացավ հաղթահարել ավստրալացի Նիկ Կիրյոսի արգելքը՝ 6:7 (11:13), 6:3, 3:6, 2:6։

Դանիիլ Մեդվեդեւը ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո կզրկվի համաշխարհային դասակարգման առաջին համարից։ Առաջին ռակետի հավակնորդներն են իսպանացիներ Ռաֆայել Նադալն (աշխարհի երրորդ ռակետ) եւ Կառլոս Ալկարասը (չորրորդ համար), նաեւ նորվեգացի Կասպեր Ռուուդը (7-րդ համար)։

Առաջին անգամ US Open-ի քառորդ եզրափակիչ դուրս եկավ ռուսաստանցի Կարեն Խաչանովը, որը մրցեց իսպանացի Պաբլո Կարենյո Բուստայի հետ։ Հայ թենիսիստն առավելության հասավ 4:6, 6:3, 6:1, 4:6, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 23 րոպե։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Նիկ Կիրյոսը։

ԱՄՆ-ի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 60 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։