Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի հայտացուցակը․ Իկարդին դուրս է մնացել

17:47   4 սեպտեմբերի, 2022

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն չի հայտավորել արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի համար։

Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմի հայտացուցակում 23 խաղացող է։

ՊՍԺ

Դարպասապահներ․ Դոնարումա, Նավաս, Ռիկո, Լավալիե, Լետելիե։  

Պաշտպաններ․ Հակիմի, Կիմպեմբե, Ռամոս, Մարկինյոս, Բերնտա, Մենդեշ, Մուկիելե։

Կիսապաշտպաններ․ Վերատի, Ռուիս, Դանիլո, Վիտինյա, Սանշեշ, Սոլեր։

Հարձակվողներ․ Մբապե, Նեյմար, Սարաբիա, Մեսի, Էկիտիկե։

Խմբային մրցաշարի առաջին տուրում ՊՍԺ-ն սեպտեմբերի 6-ին կընդունի Թուրինի «Յուվենտուսին»։ Н խմբում են ընդգրկված նաեւ պորտուգալական «Բենֆիկան» եւ իսրայելական «Մաքաբի Հայֆան»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։