Ադամյանի գոլը նպաստեց «Քյոլնի» հաղթանակին, «Բավարիան» չհաղթեց, «Ֆրայբուրգը»՝ առաջատար (տեսանյութ)

19:30   3 սեպտեմբերի, 2022

Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում «Քյոլնը» հյուրընկալվեց «Վոլֆսբուրգին» եւ հաղթանակ տարավ 4:2 հաշվով։

Հայաստանի հավաքականի եւ «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին եւ գոլի հեղինակ դարձավ 81-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 4:2:

«Քյոլնը» 9 միավորով 5-րդ տեղում է։

Առաջատարը «Ֆրայբուրգն» է, որը 5-րդ տուրում 3:2 հաշվով պարտության մատնեց «Բայերին» եւ վաստակել է 12 միավոր։ Նույնքան միավորով երկրորդ տեղում է Դորտմունդի «Բորուսիան»։

Չեմպիոն «Բավարիան» Բեռլինում մրցեց «Ունիոնի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ունիոն Բեռլին» - «Բավարիա»՝ 1:1 (տեսանյութ)

Շերալդո Բեքեր, 12 - Ջոշուա Կիմիխ, 15

«Վոլֆսբուրգ» - «Քյոլն»՝ 2:4

Լուկաս Նմեչա, 2, 79  - Դեյան Լյուբիչիչ, 22, Պաուլո Օտավիո, 32, ինքնագոլ, Ֆլորիան Կայնց, 45+2, 11մ, Սարգիս Ադամյան, 81

«Բայեր» - «Ֆրայբուրգ»՝ 2:3 (տեսանյութ)

Կերեմ Դեմիրբայ, 16, Պատրիկ Շիկ, 65  - Մատիաս Գինտեր, 48, Միխայել Գրեգորիչ, 51, Ռիցու Դոան, 72



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։