ՖԻԴԵ․ Հայաստանի 3 ներկայացուցիչ՝ 100 լավագույնների թվում

18:40   1 սեպտեմբերի, 2022

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների համաշխարհային դասակարգման ամենամսյա աղյուսակը։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) 8-րդն է։

Լավագույն տասնյակում են նաեւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Դին Լիրենը (Չինաստան), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ալիռեզա Ֆիրուջան (Ֆրանսիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) եւ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան)։

Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 32-րդն է, Հայկ Մ․ Մարտիրոսյանը 80-րդն է, Շանթ Սարգսյանը 87-րդն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։