ՊՍԺ-ն ուժեղ էր «Թուլուզից», Նեյմարի, Մբապեի եւ Բերնատի գոլերը (տեսանյութ)

00:58   1 սեպտեմբերի, 2022

Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Թուլուզին»։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

Աչքի ընկան բրազիլացի հարձակվող Նեյմարը, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն եւ իսպանացի պաշտպան Խուան Բերնատը։ Երկու գոլային փոխանցում կատարեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

ՊՍԺ-ն 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունեն նաեւ «Լանսն» ու «Մարսելը»։

Ֆրանսիայի առաջնություն, 5-րդ տուր

«Թուլուզ» - ՊՍԺ՝ 0:3 (տեսանյութ)

Նեյմար, 37, Կիլիան Մբապե, 50, Խուան Բերնատ, 90+1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։