US Open. Նադալը մեկնարկեց հաղթանակով, Ռադուկանուն պարտվեց

10:54   31 օգոստոսի, 2022

Աշխարհի երրորդ ռակետ Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարեց ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 198-րդ ռակետ, ավստրալացի Ռինկի Հիձիկատայի հետ եւ առավելության հասավ 4:6, 6:2, 6:3, 6:3 հաշվով։

Ռաֆայել Նադալի հաջորդ մրցակիցը կլինի իտալացի Ֆաբիո Ֆոնյինին (60-րդ ռակետ), որը պայքարից դուրս էր թողել ռուսաստանցի Ասլան Կարացեւին։

Կանանց առաջնության անցած տարվա հաղթող, բրիտանացի Էմմա Ռադուկանուն (11-րդ ռակետ) առաջին շրջանում մրցեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիզե Կորնեի (40-րդ ռակետ) հետ եւ պարտություն կրեց 3:6, 3:6 հաշվով։

Ռուսաստանցի Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում 4:6, 4:6 հաշվով պարտվել է սերբ Ալեքսանդրա Կրունիչին։

ԱՄՆ-ի բաց առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 11-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։