«Ինտերի» եւ «Ռոմայի» հաղթանակները (տեսանյութ)

00:45   31 օգոստոսի, 2022

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում փոխչեմպիոն «Ինտերն» ընդունեց «Կրեմոնեզեին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան արգենտինացի կիսապաշտպան Խոակին Կոռեան, իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան եւ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Վնասվածքից հետո «Ինտերի» կազմ էր վերադարձել Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Նա պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս չեկավ։

«Ինտերը» 9 միավորով երկրորդն է եւ 1 միավոր հետ է առաջին տեղ բարձրացած «Ռոմայից», որը 3:0 հաշվով հաղթեց «Մոնցային»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։

Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ինտեր» - «Կրեմոնեզե»՝ 3:1 (տեսանյութ)

Խոակին Կոռեա, 12, Նիկոլո Բարելա, 38, Լաուտարո Մարտինես, 76 -  Դավիդ Օկերեկե, 90

«Ռոմա» - «Մոնցա»՝ 3:0 (տեսանյութ)

Պաուլո Դիբալա, 18, 32, Ռոժեր Իբանիես, 61



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։