«Բարսելոնայի» վստահ հաղթանակը, Լեւանդովսկու դուբլը (ֆոտո, վիդեո)

23:23   28 օգոստոսի, 2022

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում «Բարսելոնան» ընդունեց «Վալյադոլիդին» եւ հաղթեց 4:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ 24-րդ րոպեին նա աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի փոխանցումից հետ, իսկ 65-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն գոլային փոխանցում կատարեց Լեւանդովսկուն։ Մեկ գոլ էլ Դեմբելեի փոխանցումից հետո խփեց իսպանացի կիսապաշտպան Պեդրին։ Ավելացված ժամանակում էլ իսպանացի պաշտպան Սերխի Ռոբերտոն խփեց Չավիի գլխավորած թիմի չորրորդ գոլը։

«Բարսելոնան» 7 միավորով երկրորդ տեղում է, «Վալյադոլիդը» նախավերջինն է՝ 1 միավոր։

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բարսելոնա» - «Վալյադոլիդ»՝ 4:0 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 24, 65, Պեդրի, 43, Սերխի Ռոբերտո, 90+3



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.