13:14 28 օգոստոսի, 2022Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն առաջիկա օրերին ձեռք կբերի իտալական «Նապոլիի» իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսին, հաղորդում է Goal.com-ը։
Տրանսֆերի գումարը կկազմի 24 միլիոն եվրո։ 26-ամյա ֆուտբոլիստը կստանա տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ։ Նրա պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2027թ․ հունիս։
Անցած մրցաշրջանում Ֆաբիան Ռուիսը «Նապոլիի» հետ մասնակցել է 38 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
Ֆաբիան Ռուիսի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նրան հաջորդ ամռանն ազատ գործակալի կարգավիճակում անվճար ձեռք բերելու ցանկություն ուներ Մադրիդի «Ռեալը»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.