Ֆուտզալի ՉԼ․ «Երեւանը» հաղթեց «Լոնդոն Հելվեցիային»

00:21   28 օգոստոսի, 2022

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի C խմբի վերջին տուրում «Երևանը» մրցեց անգլիական «Լոնդոն Հելվեցիայի» հետ: Հայաստանի չեմպիոնը առավելության հասավ 8:4 հաշվով, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Օրվա մյուս խաղում լատվիական «Պետրո-վ-ը» 8:1 հաշվով հաղթեց Ջիբրալթարի «Եվրոպային»:

Առաջին տեղը 6 միավորով գրավեց «Պետրո-վ-»-ն (Լատվիա), նույնքան միավոր ունեն երկրորդ տեղը զբաղեցրած «Լոնդոն Հելվեցիան» (Անգլիա) և երրորդ տեղը գրաված «Երևանը», մրցաշարային աղյուսակը առանց միավորի եզրափակեց «Եվրոպան» (Ջիբրալթար):

«Երևան» - «Լոնդոն Հելվեցիա»՝ 8:4 

Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա

Գոլերը՝  Մելիքյան, 01'31'', 35'39'' Ռիբեյրո, 06'10'', Դերմենջյան, 10'05'', Մաշումյան, 22'21'', Մորեյրա, 27'42'', 39'56'', Սարգսյան, 31'02'', Լուկաս Ֆեռաս, 34'15'' (6մ), Թումբարյան, 34'36'', 34'56'', Գալստյան, 39'47''

«Երևան»  

Մեկնարկային կազմ՝ 12. Էմին Ղարաբեքյանս, 5. Գեղամ Թումբարյան, 9. Ռաֆիկ Մելիքյան, 15. Դավիթ Ասլանյան, 23. Արթուր Պատատյան

Փոխարինողներ՝ 1. Արթուր Մկրտչյան, 16. Արտյոմ Զաքարյան, 6. Գոռ Սարգսյան, 7. Արմեն Դավիդյան, 8. Արամ Սարգսյան, 10. Սարո Գալստյան (ա), 11. Գարեգին Մաշումյան, 17. Խաչատուր Միքայելյան, 19. Միհրան Դերմենջյան,

Գլխավոր մարզիչ՝ Անատոլի Բադրետդինով



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։