«Արսենալը» 18 տարում առաջին անգամ Պրեմիեր լիգայի մրցաշրջանը սկսեց 4 հաղթանակով

23:14   27 օգոստոսի, 2022

Լոնդոնի «Արսենալը» 18 տարում առաջին անգամ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնությունը սկսեց 4 անընդմեջ հաղթանակով։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն այս մրցաշրջանում հաղթել է «Քրիսթալ Փելասին» (2:0), «Լեսթեր Սիթիին» (4:2), «Բորնմուտին» (3:0) եւ «Ֆուլհեմին» (2:1)։

2004-2005 թվականների մրցաշրջանում «Արսենալը» եւս 4 հաղթանակով էր սկսել մրցաշրջանը, որն ավարտել էր երկրորդ տեղում։ 2003-2004 թվականների մրցաշրջանում «Արսենալը» նույնպես առաջնությունը սկսել էր չորս հաղթանակով եւ դարձել չեմպիոն՝ չկրելով ոչ մի պարտություն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։