Հոլանդի հեթ-տրիկը նպաստեց «Մանչեսթեր Սիթիի» կամային հաղթանակին, «Լիվերպուլը» 9 գոլ խփեց (տեսանյութ)

19:57   27 օգոստոսի, 2022

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Քրիսթալ Փելասին» եւ կամային հաղթանակ տարավ 4:2 հաշվով։ Առաջին խաղակեսում 0:2 հաշվով պարտվելուց հետո կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն ընդմիջումից հետո չորս գոլ խփեց։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ թիմի նորեկ, նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Աչքի ընկավ նաեւ պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։

«Մանչեսթեր Սիթին» 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Քրիսթալ Փելասը» 13-րդն է՝ 4 միավոր։ 10 միավոր ունի նաեւ եւ երկրորդ տեղում է «Բրայթոնը», որը 1:0 հաշվով հաղթեց «Լիդս Յունայթեդին»։

«Լիվերպուլը» տանը մրցեց «Բորնմուտի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը տպավորիչ հաղթանակ տարավ 9:0 հաշվով եւ 5 միավորով 8-րդն է։

«Չելսին» 2:1 հաշվով պարտության մատնեց «Լեսթեր Սիթիին»։ Լոնդոնյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգ։

«Չելսին» 7 միավորով 6-րդն է, «Լեսթեր Սիթին» ունի 1 միավոր եւ նախավերջինն է։

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Քրիսթալ Փելաս»՝ 4:2 (տեսանյութ)

Բերնարդու Սիլվա, 53, Էրլինգ Հոլանդ, 62, 70, 81 - Ջոն Սթոունզ, 4, ինքնագոլ, Յոախիմ Անդերսեն, 21

«Լիվերպուլ» - «Բորնմուտ»՝ 9:0 (տեսանյութ)

Լուիս Դիաս, 3, 85, Հարվի Էլիոթ, 6, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 28, Ռոբերտո Ֆիրմինո, 31, 62, Վիրջիլ վան Դեյք, 45+1, Կրիս Մեֆամ, 46, ինքնագոլ, Ֆաբիու Կարվալյու, 80

«Չելսի» - «Լեսթեր Սիթի»՝ 2:1 (տեսանյութ)

Ռահիմ Ստերլինգ 47, 63 - Հարվի Բարնս, 66

Հեռացում՝ Քոնոր Գալահեր («Չելսի»), 28, երկրորդ դեղին քարտ

«Բրայթոն» - «Լիդս Յունայթեդ»՝ 1:0

Պասկալ Գրոս, 66

«Բրենթֆորդ» - «Էվերտոն»՝ 1:1

Վիտալի Յանելտ, 84  -  Էնթոնի Գորդոն, 24



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։