«Ունիոն Բեռլինի», «Հոֆենհայմի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակները (տեսանյութ)

19:26   27 օգոստոսի, 2022

Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում «Ունիոն Բեռլինը» հյուրընկալվեց «Շալկեին» եւ առավելության հասավ 6:1 հաշվով։ «Ունիոն Բեռլինը» 10 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ անցավ չեմպիոն «Բավարիայից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։

4 խաղից հետո 9 միավորով երրորդ տեղում է «Ֆրայբուրգը»։

9-ական միավոր ունեն նաեւ չորրորդ եւ 5-րդ տեղերում ընթացող «Հոֆենհայմն» ու Դորտմունդի «Բորուսիան»։

Այս տուրում «Հոֆենհայմը» 1:0 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին», Դորտմունդի «Բորուսիան» ուժեղ էր Բեռլինի «Հերտայից»` 1:0։

Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Հոֆենհայմ» - «Աուգսբուրգ»՝ 1։0 (տեսանյութ)

Դենիս Գայգեր, 38

«Շալկե» - «Ունիոն Բեռլին»՝ 1:6 (տեսանյութ)

Մարիուս Բյուլտեր, 31, 11մ -  Մորտեն Տորսբյու,6, Շերալդո Բեքեր, 36, 46, Յանիկ Հաբերեր, 45+3,  Սվեն Միխել,  87,  90

«Հերտա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0:1

Անտոնի Մոդեստ, 32

«Բավարիա» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։