US Open. 19-ամյա Էլինա Ավանեսյանը հաղթեց որակավորման եզրափակիչում (տեսանյութ)

09:02   27 օգոստոսի, 2022

19-ամյա ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը նվաճել է Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության հիմնական մրցաշարի ուղեգիր։ Որակավորման եզրափակիչում հայ թենիսիստուհին 7:5, 7:5 հաշվով (տեսանյութ) պարտության է մատնել ճապոնացի Մոյուկա Ուչիջիմային, որը համաշխարհային դասակարգման աղյուսակում 130-րդն է։

Հիմնական մրցաշարի առաջին շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի Սերբիայի ներկայացուցիչ, աշխարհի 97-րդ ռակետ, 29-ամյա Ալեքսանդրա Կրունիչը։

Էլինա Ավենսյանը համաշխարհային դասակարգման աղյուսակում 138-րդն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։