Չեմպիոնների լիգա․ Խմբային փուլի բոլոր մասնակիցները

02:03   25 օգոստոսի, 2022

Հայտնի են ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր մասնակիցները։ Վերջին ուղեգրերը նվաճեցին Զագրեբի «Դինամոն», դանիական «Կոպենհագենը» եւ շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը»։

Օգոստոսի 25-ին տեղի կունենա խմբային մրցաշարի վիճակահանությունը։

Թիմերը բաժանվել են չորս զամբյուղների։

Առաջին զամբյուղ․ «Ռեալ Մադրիդ», «Այնտրախտ Ֆրանկֆուրտ», «Մանչեսթեր Սիթի», «Միլան», «Բավարիա», ՊՍԺ, «Պորտու», «Այաքս»։

Երկրորդ զամբյուղ․ «Լիվերպուլ», «Չելսի», «Բարսելոնա», «Յուվենտուս», «Աթլետիկո», «Սեւիլիա», «ՌԲ Լայպցիգ», «Տոտենհեմ»։

Երրորդ զամբյուղ․ «Բորուսիա Դորտմունդ», «Զալցբուրգ», «Շախտյոր», «Ինտեր Միլան», «Նապոլի», «Բենֆիկա», «Սպորտինգ», «Բայեր»։

Չորրորդ զամբյուղ․ «Մարսել», «Բրյուգե», «Սելթիկ», «Վիկտորիա Պլզեն», «Մաքաբի Հայֆա», «Դինամո Զագրեբ», «Կոպենհագեն», «Գլազգո Ռեյնջերս»։

Խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 6-7-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։