Ֆուտզալի ՉԼ․ «Երեւանը» պարտվեց՝ 2:7

00:30   25 օգոստոսի, 2022

Երևանում անցկացվող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի C խմբի առաջին տուրում «Երեւանը» մրցեց Լատվիայի «Պետրո-վ»-ի հետ եւ պարտություն կրեց 2:7 հաշվով, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Խմբի մյուս խաղում անգլիական «Լոնդոն Հելվեցիան» 15:0 հաշվով առավելության հասավ Ջիբրալթարի «Եվրոպայի» նկատմամբ:

«Երևանը» հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 25-ին և կմրցի «Եվրոպայի» հետ:

«Պետրո-վ» - «Երևան»՝ 7:2 (4:2) 

Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա

Գոլերը՝  Սարգսյան, 01'29'', Մաշումյան, 04'43'', Կոզլովսկիս, 10'46'', 19'52'', Կուզմին, 11'20'', 36'34'', Միքս Բաբրիս, 14'35'', 34'37'', Ռիմկուս, 25'38''

«Պետրո-վ»

Մեկնարկային կազմ՝ 23. Իգորս Լաբուտս, 3. Մատիս Բաբրիս, 7. Մաքսիմս Սենս (ա), 13. Արթուրս Մհիթարյանս, 21. Միքս բաբրիս

Փոխարինողներ՝ 12. Արտյոմս Կրիժանովսկիս, 2. Վլադս Ռիմկուս, 6. Էդուարդս Մարտինս, 8. Վիկտորս Կուլեպովս, 9. Նիկիտա Ժարովս, 10. Ձմիտրի Կուզմին, 16. Անջեյս Միկևիչս, 17. Արտյոմս Կոզլովսկիս, 20. Ռոմանս Ռոժկովսկիս

Գլխավոր մարզիչ՝ Արթուրս Շկետովս

«Երևան»  

Մեկնարկային կազմ՝ 1. Արթուր Մկրտչյան, 6. Գոռ Սարգսյան, 10. Սարո Գալստյան (ա), 11. Գարեգին Մաշումյան, 15. Դավիթ Ասլանյան

Փոխարինողներ՝ 12. Էմին Ղարաբեքյանս, 16. Արտյոմ Զաքարյան, 5. Գեղամ Թումբարյան, 7. Արմեն Դավիդյան, 8. Արամ Սարգսյան, 17. Խաչատուր Միքայելյան, 19. Միհրան Դերմենջյան, 23. Արթուր Պատատյան

Գլխավոր մարզիչ՝ Անատոլի Բադրետդինով



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։