«Ատալանտան» ու «Միլանը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

00:42   22 օգոստոսի, 2022

Իտալիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն «Միլանը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ատալանտայի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ Ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին բացեց խաղի հաշիվը։ «Միլանին» պարտությունից փրկեց ալժիրցի կիսապաշտպան Իսմայել Բենասերի գոլը։

«Միլանն» ու «Ատալանտան» ունեն 4-ական միավոր եւ երրորդ-չորրորդ տեղերում են։ Առաջատարներն են «Նապոլին» ու «Ինտերը»՝ 6-ական միավոր։

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ատալանտա» - «Միլան»՝ 1:1 (տեսանյութ)

Ռուսլան Մալինովսկի, 29  -  Իսմայել Բենասեր, 68



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։