«Չելսիի» եւ «Վեստ Հեմի» անսպասելի պարտությունները (տեսանյութ)

18:56   21 օգոստոսի, 2022

Անգլիայի առաջնության երրորդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Լիդս Յունայթեդին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:3 հաշվով։

Առաջին խաղակեսում «Լիդս Յունայթեդը» 4 րոպեում 2 գոլ խփեց։ Աչքի ընկան ամերիկացի կիսապաշտպան Բրենդեն Աարոնսոնը եւ իսպանացի հարձակվող Ռոդրիգոն։ Երկրորդ խաղակեսում էլ դաշտի տերերի երրորդ գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Ջեք Հարիսոնը։

Պարտություն կրեց նաեւ Լոնդոնի «Վեստ Հեմը», որը տանը մրցեց «Բրայթոնի» հետ։ Հյուրերն առավելության հասան 2:0 հաշվով։

«Լիդսն» ու «Բրայթոնը» 7-ական միավորով հավասարվեցին երկրորդ տեղում ընթացող «Տոտենհեմին» եւ հաջորդ տեղերում են։ «Չելսին» 12-րդն է՝ 4 միավոր, «Վեստ Հեմը» երեք պարտությունից հետո վերջինն է։

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Լիդս Յունայթեդ» - «Չելսի»՝ 3:0 (տեսանյութ)

Բրենդեն Աարոնսոն, 33, Ռոդրիգո, 37, Ջեք Հարիսոն, 69

Հեռացում՝ Կալիդու Կուլիբալի («Չելսի»), 85, երկրորդ դեղին քարտ

«Վեստ Հեմ» - «Բրայթոն»՝ 0:2

Ալեքսիս Մաք Ալիսթեր, 22, 11մ, Լեանդրո Տրոսարդ, 66

«Նյուքասլ Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 19:30 (Երեւանի ժամանակ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։