«Մասթերս»․ 7-րդ ռակետ Ցիցիպասն ու 152-րդ ռակետ Չորիչը եզրափակիչում են

10:03   21 օգոստոսի, 2022

ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչում, աշխարհի առաջին ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը մրցեց 7-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասի հետ։ Հույն թենիսիստը հաղթանակ տարավ  7:6 (6), 3:6, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 25 րոպե։

Եզրափակիչում Ցիցիպասի մրցակիցը կլինի համաշխարհային դասակարգման 152-րդ համար Բորնա Չորիչը։ Խորվաթ թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց 11-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 31 րոպե։

Ցինցինատիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,2 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։