«Ուրարտուն» ուժեղ էր «Նոայից»՝ 6:0, «Շիրակ» - «Արարատ»՝ 0:0

19:06   20 օգոստոսի, 2022

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության չորրորդ տուրում «Նոան» հյուրընկալվեց «Ուրարտուին» եւ պարտություն կրեց 0:6 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ ուկրաինացի հարձակվող Դմիտրո Խլյոբասը։ Աչքի ընկան նաեւ ռուսաստանցի հարձակվողներ Օլեգ Պոլյակովն ու Մաքսիմ Մայրովիչը, ռուսաստանցի կիսապաշտպան Լեոն Սաբուան։

Գյումրիի «Շիրակն» ընդունեց Երեւանի «Արարատին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

«Ուրարտուն» 9 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ալաշկերտից» հետ է 1 միավոր։ «Նոան» վերջինն է՝ 1 միավոր։ «Շիրակն» ու «Արարատն» ունեն 4-ական միավոր եւ 5-6-րդ տեղերում են։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։